կարևոր
1963 դիտում, 5 ամիս առաջ - 2023-11-03 12:41
Քաղաքական

Հայաստանը «պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները». Էրդողան

Հայաստանը «պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները». Էրդողան

Հայաստանը «պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները»։ Այս մասին Աստանայում մեկնարկած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մեծ նշանակություն ունի նաև Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի իրականացումը։ Այս գծի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը։ Այն Թուրքիան կկապի նաև Կենտրոնական Ասիայի հետ», - ասել է նա։