կարևոր
2452 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-29 15:30
Հասարակություն

Վառելիքի պահեստում պայթյունը տեղի է ունեցել ՊԲ-ի անձեռնմխելի պահեստում. Արցախի նախագահ

Վառելիքի պահեստում պայթյունը տեղի է ունեցել ՊԲ-ի անձեռնմխելի պահեստում. Արցախի նախագահ

Վառելիքի պահեստում պայթյունը տեղի է ունեցել ՊԲ-ի անձեռնմխելի պահեստում, որը նաեւ մինչեւ ռազմական գործողությունները ձգտում էինք չօգտագործել, որովհետեւ դա նախատեսված էր հենց ռազմական գործողությունների սկսման ժամանակ օգտագործելու համար:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Մեր բնակչությունը խուճապի հետեւանքով հայտնվել է զորամասի պահեստում, չի պահպանվել անվտանգության տարրական կանոնները: Իրականացվում էր բենզինի ինքնուրույն դուրս բերում պահեստից: Այդ կանոնների խախտման պատճառով տեղի ունեցավ այդ պայթյունը, որը խլեց մեծ թվով կյանքեր: Մարդիկ փորձում էին հայթայթել բենզինի պաշարներ: 

Թեեւ մենք հայտարարում էին, որ այս ռեժիմը գործելու է մինչեւ տարվա վերջ եւ բոլոր ցանկացողները պահովվելու են տրանսպորտով եւ տեղափոխվելու են Հայաստան:

Մեզ համար այդ դեպքը շատ ծանր է: Մենք ունեցել ենք գրեթե նույն զոհերի թիվը, ինչ ռազմական գործողությունների ընթացքում»:

Հարցին, թե կա՞ն այստեղ մեղավորներ  եւ ինչ է արվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ, Արցախի նախագահը պատասխանեց. «Մեր ՔԿ-ի կողմից հարուցվել է քրեական գործ, այն հիմա փոխանցված է Հայաստանիօ ՔՊ զինվորական գլխավոր վարչություն: Ես կխնդրեի ՔԿ-ի ղեկավարությանը հետեւողական լինել եւ պարզել այդ դեպքի բոլոր հանգամանքները, հայտնաբերել բոլոր մեղավորներին եւ ենթարկել պատասխանատվության»,- ասել է նա: