կարևոր
844 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-28 17:38
Աշխարհ

Իրանի Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով

Իրանի Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, և հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։

«Հետաքննություն անցկացնելու համար ստեղծվել է հանձնաժողով, մեղավորները ձերբակալվել են, նրանք բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրել եմ, թե ինչպես է տեղի ունեցել այս ողբերգությունը։ Տեղի է ունեցել անփութություն, մասնավորապես՝ անվտանգության կանոնների խախտում և անզգուշություն», - նախարարի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։

Հիշեցնենք՝ պայթյունը որոտացել է ապրիլի 26-ին, Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում, որն Իրանի ամենախոշոր կոնտեյներային հանգույցն է։ Վառելիքի լցանավի պայթյունի հետևանքով կոտրվել են ապակիներ մի քանի կմ հեռավորության վրա, պոկվել են բեռնարկղերի մետաղական հատվածները՝ մեծապես վնասելով ներսում գտնվող ապրանքները։