|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Ամերիկայի եւ Ավստրալիայի հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչները հոկտեմբերի 14-ին եւ 15-ին հավաքվել էին Վաշինգտոնում՝ վերանայելու Արցախի եւ Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում իրենց մարտավարական առաջնահերթություններն ու քննարկելու ընթացիկ աշխատանքները։ Խորհրդաժողովի շրջանակում, հոկտեմբերի 14-ին՝ պանելային քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատությանը։
«Հայ Յեղափոխական Դաշնակցության համար ոչ մի կերպ այս ճակատագիրը ընդունելի չէ։ Կորսվածը՝ ճակատամարտն էր, իսկ պատերազմը եւ պայքանը շարունակվում են։ Մենք նահանջել չգիտենք» ,-ասել է Տեր-Խաչատուրյանը։ Իր ելույթում նա ընդգծել է ստեղծված աղետալի իրավիճակում հայ ժողովրդի իրավունքների համար պայքարը նոր ուժով ու նոր շեշտավորումներով շարունակելու կարեւորությունը։