|
Փոխարժեքներ
22 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արարատի պետական քոլեջում երեխաներից երկուսի մոտ հնարավոր է սառը զենք և ատրճանակ լինի։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նշված քոլեջի 1-ին կուրսի սովորողներից 15-ամյա տղայի մոտ հայտնաբերվել է բարդ, գաղտնի փականով դանակ, որի ընդհանուր երկարությունը 22.5 սմ է, իսկ շեղբի երկարությունը՝ 8.8 սմ։ Նույն քոլեջի մեկ այլ 15-ամյա ուսանողի մոտ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ։
Դանակն ու ատրճանակը ծնողների ներկայությամբ համայնքային ոստիկաններն առգրավել են։