կարևոր
20761 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-17 15:11
Քաղաքական Տարածաշրջան

Ալիեւը նախապատրաստում է «երկրորդ Իսրայելի» ստեղծումը

Ալիեւը նախապատրաստում է «երկրորդ Իսրայելի» ստեղծումը

Միջազգային իրավունքի եւ ԵԱՏՄ հարցերով իրանցի ավագ գիտաշխատող դոկտոր Ահմադ Քազեմին X-ի իր միկրոբլոկում անդրադարձել է Արցախում ադրբեջանա-իսրայելական վերջին տեղաշարժերին։

«Գազայում սիոնիստական ​​ռեժիմի պատերազմական ամենադաժան հանցագործություններին զուգահեռ եւ Ղարաբաղի բնիկ հայերի էթնիկ զտումից կարճ ժամանակ անց, Ալիեւների կապալառու ընտանիքը որպես Հրեական Համաշխարհային գործակալության (Սուխնոտ) հյուրընկալ, նախապատրաստում է Ղարաբաղում սիոնիստների հաստատումն ու երկրորդ Իսրայելի ստեղծումը» ,-գրել է Քազեմին։

2022-ի հոկտեմբերի 2-ին Իսրայելն հայտարարել էր, որ ծրագրում է ժամանակավոր ճամբարներ հիմնել Ադրբեջանում՝ այն հրեաների տեղափոխման համար, ովքեր մտադիր են ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով վերադառնալ Իսրայել: Այս լուրն առաջինը հրապարակել էր ​​«Jerusalem Post» թերթը՝ հայտնելով, որ Իսրայելի կառավարությունը 25 միլիոն դոլար է նախատեսել ծրագրի համար։ Իսկ Բաքվում Իսրայելի դեսպանատունը հայտարարել էր, որ Ադրբեջանում ժամանակավոր ճամբարի ստեղծումը Հրեական Համաշխարհային գործակալության պատասխանատվության ներքո է լինելու եւ ծրագրի մանրամասները դեսպանատանը հայտնի չեն։ Հետաքրքրական է նաեւ, որ 2022-ի ամռանը ռուսական դատարանը անօրինական էր ճանաչել Հրեական Համաշխարհային գործակալության (Սուխնոտ) գործունեությունն ու պահանջել դադարեցնել կազմակերպության աշխատանքը՝ պնդելով, որ այն հակասում է Ռուսաստանի ազգային շահերին։

Ալիեւը բացառիկ հնարավորություն է ընձեռնել Իսրայելին՝ հնարավորինս մոտ լինելու Իրանի սահմաններին, ռազմական ներկայացվածություն ունենալ Արցախի օկուպացված տարածքներում եւ լրտեսական գործունեություն ծավալել Իրանի դեմ։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման այս նոր փուլն ու Արցախից հայերի բռնի տեղահանումը լուրջ հիմքեր են ստեղծել իրանցի փորձագետների համար՝ պնդելու, որ Իսրայելը նպատակ ունի օկուպացված Արցախը բնակեցնել իսրայելցիներով եւ այնտեղ ստեղծել «Նոր Իսրայել»։ 

Մեղրի Ղուկասյան