Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սա այն քարտեզն է, որը տարածում է գտել՝ պաղեստինա-իսրայելական նոր պատերազմի ֆոնին։ Իրանցի մի շարք վերլուծաբաններ անհանգստություն են հայտնում վտանգավոր, բայց եւ հնարավոր այս սցենարի մասին։
Եթե Պաղեստինին հաջողվի ազատագրել զավթված տարածքները, ապա չի բացառվում, որ Իսրայելն այդ տարածքներում բնակվող իսրայելցիներին ցանկանա վերաբնակեցնել Արցախի օկուպացված տարածքներում։ Ըստ իրանական շրջանակների, Արցախից հայերի բռնի տեղահանումը պայմանավորված է եղել հենց այն բանով, որ Ստեփանակերտն ամբողջությամբ տրամադրվի իսրայելցիներին։
Ալիեւի քարոզչամեքենան պարբերաբար հայտարարում էր, որ ադրբեջանցիներն առաջինը կվերադառնան Արցախի գրավյալ Կովսականի (Զանգիլան) շրջանում կառուցվող «խելացի գյուղ», որը պատրաստ կլինի մինչեւ 2022-ի հունվարը։ Իրանական շրջանակները սակայն համարում են, որ «խելացի գյուղ»-ի նախագիծը ոչ թե ադրբեջանցիների, այլ հրեաների համար է նախատեսված։ Այն փորձնական բնույթ է կրում եւ նպատակ են ունեցել հաշվարկելու կառուցման համար հարկավոր ժամանակն ու բյուջեն։ Կովսականում ու հարակից տարածքներում նախատեսում են կառուցել նույնանման գյուղեր, տեղավորել իսրայելցիներին ու կառուցել «նոր Իսրայել»։ Չմոռանանք նաեւ իրանցի վերլուծաբանների այն պնդումը, որ գրավյալ Հադրութը Ալիեւը տրամադրել է Իսրայելին, որպեսզի մշտադիտարկման տակ պահի Իրանի գործողությունները։
Հաշվի առնելով, որ Ադրբեջանի Ղուբա շրջանի Կարմիր գյուղի բնակիչներն ամբողջությամբ հրեաներ են եւ որն ստացել է «Փոքրիկ Իսրայել» անվանումը, ապա այս ծրագիրը նույնպես իրանցի վերլուծաբանները իրատեսական են համարում՝ եթե կա «Փոքրիկ Իսրայելը», ինչո՞ւ չլինի «Նոր Իսրայելը»:
Մեղրի Ղուկասյան