|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մայիսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաց հանդիպում կանցկացնի՝ քննարկելու համար պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում լարվածության աճը: Այս մասին հինգշաբթի հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհանդիպի կիրակի օրը՝ Իսրայելում և Գազայի հատվածում իրավիճակը քննարկելու համար»,- գրել է նա Twitter-ում:
Սկզբնապես, Չինաստանը, Թունիսը և Նորվեգիան առաջարկել էին այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ անցկացնել մայիսի 14-ին, բայց այդ ամսաթիվը հարմար չէր եղել ԱՄՆ-ին, որն այս հակամարտության լուծման ծանրաբեռնվածության պատճառով առաջարկել էր մայիսի 18-ը։ Արդյունքում՝ ընտրվել է փոխզիջումային տարբերակ։