Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ մինչ գագաթնաժողովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել են նաև այդ միջոցառման մասին և, Պուտինի տպավորությամբ, Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու մտադրություն չունի։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ինձ, մենք հեռախոսազրույց ենք ունեցել։ Խոսել ենք նաև ԱՊՀ գագաթնաժողովի մասին։ Հանգամանքներ կան, որոնք, կարծում եմ, միանգամայն հասկանալի են (գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու վերաբերյալ-խմբ․)։ Հիմա ես դրանց մասին չեմ խոսի։ Բայց, որքանով հասկանում եմ, Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ էլ չի հեռանում»,- այս առնչությամբ ասել է ՌԴ նախագահը։