Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մտավախություն է հայտնել, որ Ղազախստան ուղարկված ռուս զինվորականները կարող են մնալ այս երկրում։
«Փորձը ցույց է տվել, որ երբ ռուսները գալիս են, նրանք դժվարությամբ են հեռանում», - ասել է նա BBC Radio 4-ին:
Ավելի վաղ նման տեսակետ էր հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա ասել էր, որ չի հասկանում, թե ինչու է Ղազախստանին անհրաժեշտ դրսի օգնություն՝ բողոքները ճնշելու համար։
«Երբ Ռուսաստանը գալիս է քո տուն, երբեմն դժվար է նրան ստիպել հեռանալ»,- հավելել էր նա։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահը դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խնդրելով օգնել հաղթահարել ահաբեկչական սպառնալիքը։ Հունվարի 6-ին հայտնի դարձավ ՀԱՊԿ խորհրդի՝ Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման մասին։ Զորակազմը գլխավորում է ՌԴ օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ Մոսկվան և Նուր Սուլթանը վստահեցրել են, որ խաղաղապահները կմնան Ղազախստանում մինչև իրավիճակի ամբողջական կայունացումը, սակայն նրանց մնալը կլինի ժամանակավոր։