Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը ուժային մեթոդներով պարտադրում է Նիկոլ Անհողինին գնալ նորանոր զիջումների, և ես գրեթե համոզված եմ, որ Փաշինյանը բանավոր խոստումներ է տվել Ալիևին և հիմա չի կատարում այդ խոստումները, և ադրբեջանական կողմը այս մեթոդներով փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա, և չեմ զարմանա, եթե ադրբեջանական կողմը կոնկրետ լայնածավալ ռազմական գործողություններ սկսի հայկական կողմի դեմ, ինչպես դա արել է 2021-ի մայիսին, նոյեմբերին և այս տարվա սեպտեմբեր ամսին։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Չեմ էլ զարամա, որ պարզվի, որ այդ լայնածավալ ռազմական գործողությունները ՀՀ-ի դեմ պայմանավորված են Նիկոլի և Ալիևի մեջ, և հիմա քանի որ Հայաստանն ինքնակամ չի հանձնում «Զանգեզուրյան միջանցքը» Ադրբեջանին, ենթադրաբար սցենար է մշակված, որի համաձայն ադրբեջանական կողմը կփակի Լաչինի միջանցքը, և կպարտադրի Հայաստանին, որպեսզի ապագայում այդ միջանցքը ստանա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը։ Հիմա ադրբեջանական կողմը կոնկրետ մեծ քանակությամբ զինտեխնիկա է կուտակում Լաչինի միջանցքի երկայնքով, և դա փաստում են բազմաթիվ անձիք՝ վերլուծաբաններ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, ովքեր անցնում են այդ միջանցքով, փաստում են, որ ադրբեջանական կողմը մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է կուտակել։ Ի՞նչի համար է կուտակում՝ պարզ է, կփորձի փակել Լաչինի միջանցքը, և Նիկոլ Փաշինյանը վաղը, մյուս օրը, ինչ-որ բունկերից լայվ կանի, սրտաճմլիկ ելույթ կունենա, նախկիններին կմեղադրի ամեն ինչի մեջ, երկրորդն էլ կասի` հարգելի հայ ժողովուրդ, եթե դուք ուզում եք փրկել Արցախում ապրող մեր 120-130 հազար հայերին ոչնչացումից և ցեղասպանությունից, ապա ես պետք է ստիպված լինեմ ադրբեջանցիների մատնանշած միջանցքը տրամադրել նրանց, և տալ այն նույն կարգավիճակը, ինչ ունի Լաչինի միջանցքը»,- ասաց նա։
Քաղաքագետը նշում է, որ բացարձակ զարմանալի չի լինի, որ հենց այդ սցենարով էլ, դիտավորյալ Ալիև-Նիկոլ տանդեմը գործի հայ ժողովրդի դեմ։
«Ինձ համար պարզ է, որ հիմանականում առաջնորդվում են հենց այդ սցենարով։ Ես բազմիցս եմ նշել, որ Ադրբեջանի ղեկավարները երբևիցե այդքան թուրք չեն եղել, որքան ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ 30 տարվա ընթացքում բանակցային գործընթացում երբևիցե պաշտոնական Բաքուն չի նշել, որ Հայաստանը ճանաչած լինի իր տարածքային ամբողջականությունը, այդպիսի անհեթեթ տգիտություն կարելի էր լսել միայն Նիկոլ Փաշինյանից, ով սեփական դավաճանությունը, սեփական կապիտուլյացիան ինչ-որ մեկի վրա բարդելով, ինչ-որ ձևաչափով բացատրելու համար, ավելի լավ բան չէր կարող հնարել, քան թե հայտարարել, որ ՀՀ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս 1991 թ․-ի Ալմաթայի դեկլարացիայով կամ Մադրիդյան սկզբունքով։ Զավեշտը նա է, որ Մադիրդյան սկզբունքները մերժվել են Ադրբեջանի կողմից, 2011թ․-ի Կազանյան սկզբունքները մերժվել են Ադրբեջանի կողմից, հիմա Փաշինյանը հայտարարում է, որ դրանք եղել են պրոադրբեջանական»,- ասաց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանը նշում է, որ հիմա մենք այնպիսի իրավիճակում ենք, որ Հայաստանի իշխանությունները ավելի թուրք են․
«Եթե ուսումնասիրեք ադրբեջանական լրատվական կայքերը, կամ սոցցանցերը, դուք կապշեք, այնտեղ սարսափած են, մարդիկ ասում են, որ Նիկոլը ուղղակիորեն գտած է մեզ համար, մենք այսպիսի բան կյանքում չէինք կարող պատկերացնել, ուրեմն մեր իշխանությունները պրոհայկական են եղել մինչև հիմա։ Հասկանո՞ւմ եք չէ մենք ինչ վիճակում ենք։ Մենք հիմա Հայաստանում պայքարում ենք թուրքմետ զառանցանքների դեմ, պրոթուրքական հեղեղի դեմ, որոնք հնչում են ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի կողմից, այլ՝ հենց իշխանությունների շուրթերից»,- ասաց նա։
Լ․Ա․