կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-09 12:09
Աշխարհ

Պետդեպարտամենտը Հորդանանի Արևմտյան ափն անվանել է բռնազավթված Իսրայելի կողմից

Պետդեպարտամենտը Հորդանանի Արևմտյան ափն անվանել է բռնազավթված Իսրայելի կողմից

ԱՄՆ վարչակազմը պատմական փաստ է համարում, որ 1967-ի պատերազմի ընթացքում Իսրայելը բռնազավթել է Գազայի հատվածը, Հորդանան գետի Արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը: Այս մասին լրագրողներին հայտնել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է տարբերվում ամերիկյան ներկայիս իշխանությունների դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ նախորդների դիրքորոշումներից:

«Դա պատմական հարց է: Չի կարելի հերքել, որ Իսրայելը 1967 թ. պատերազմի ժամանակ բռնազավթել է Հորդանան գետի ափը, Գազայի հատվածը, Արևելյան Երուսաղեմը: Մեր դիրքորոշումը երկու պետության կողմից լուծումն է, համաձայն որի՝ Իսրայելը խաղաղ կապրի պաղեստինյան պետության կողքին: Դա ոչ միայն համահունչ է մեր արժեքներին և շահերին, այլև համահունչ է արժեքներին ու շահերին տարածաշրջանում»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Փրայսը` առանց մանրամասնելու։ 

Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Վաշինգտոնը Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչպես նաև՝ հրեական պետության գերիշխանությունը Սիրիայի Գոլանի բարձունքների վրա, դադարեցրել Հորդանանի Արևմտյան ափին հրեական բնակավայրերի կառուցումը համարել միջազգային իրավունքի խախտում։