կարևոր
4096 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-24 12:17
Արցախ Հասարակություն

Այսօր Արցախից Գորիս կտեղափովի քաղաքացիների առաջին խումբը․ InfoPort.am

Այսօր Արցախից Գորիս կտեղափովի քաղաքացիների առաջին խումբը․ InfoPort.am

InfoPort.am-ի ունեցած տվյալներով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը քիչ առաջ այցելել է Իվանյանի օդանավակայան և այնտեղ պատսպարված քաղաքագիներին հայտնել, որ շուտով հնարավոր կլինի նրանց տեղափոխել ՀՀ՝ Գորիս։

Ըստ աղբյուրի այսօր պետական միջոցներով Գորիս կտեղափովի քաղաքացիների առաջին խումբը։ Վաղը ճանապարհը կբացվի այն քաղաքացիների համար, ովքեր սեփական մեքենաներով կկարողանան լքել Արցախը։

Նախագահը նաև ասել է, որ երկուշաբթի օրը բաց կլինեն բանկերը և քաղաքացիները կկարողանան այնտեղ գրավադրված իրենց ոսկեղենը առանց գումար վճարելու վերցնել։

Ըստ աղբյուրի առայժմ գործընթացը կտևի երկու օր, հետագայի մասին դեռ որոշումներ չկան։

Աղբյուրը՝  InfoPort.am