Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «օրեր առաջ կապիտուլյանտի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հատվածների մասին ադրբեջանական տեղանուններով խոսելը, ադրբեջանական զորքերի կողմից այդ ճանապարհի փակելը, երեկ ադրբեջանական ոստիկանության կողմից նույն ճանապարհով անցնող իրանական բեռնատարները ստուգելը և այդ փաստի մասին ՀՀ ԱԱԾ կողմից տարածված հայտարարության մեջ կրկին ադրբեջանական տեղանուններով խոսելը ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով ընդունել, որ ՀՀ քաղաքացիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնելու դեպքում նրանք «ապօրինի» հատում են Ադրբեջանի Հարնապետության պետական սահմանը»։
«Ահա կապիտուլյանտ իշխանությունների ապագան»,- նշել է Մակինյանը։