Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլոր նախորդ իրավիճակները եղել են այլ իրադրության պայմաններում. Մենք հիմա այլ իրողության մեջ ենք ապրում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրուցյում նշեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախորդ բողոքի ակցիաների նման երեկ եւս կոնկրետ գործողություններ չարվեցին, եղան ելույթներ եւ վերջ:
«Հիմա ավելի վատ վիճակ է առաջացել եւ կարծում եմ՝ հանրային ավելի լայն զանգվածայնությունը պետք է բերի փոփոխության: Իսկ եթե ռադիկալ գործողություն եք ասում, ես ինքս կողմնակից եմ առանց ցնցումների ամբողջական իշխանափոխության, որը կունենա զանգվածայնություն: Սա է իմ մոտեցումը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ այն պայմաններում, երբ Արցախը որպես այդպիսին այլեւս գոյություն չունի, ի՞նչ փոփոխության եք գնալու, իշխանափոխությունից հետո Արցախը հե՞տ եք բերելու, Թեւանյանը պատասխանեց. «Մենք այսօր Հայաստանի կորստի խնդիր ունենք: Մեր գործողությունները լինելու են այն, որ մենք մարդկանց ներգրավենք պրոցեսի մեջ: Մենք անում ենք մաքսիմալ հնարավորը»:
Նա չհմաձայնեց տեսակետին, թե իրենք երեկ մարել են մարդկանց հույսը. «Մենք չենք մարել, դա կեղծ, դեմագոգիկ հայտարարություն է, որեւէ մեկը չի վերցնում պատասխանատվություն: Այդ առումով մենք պետք է ժողովրդի հետ լինենք: Մենք գործողությունը չենք պատկերացնում հարձակումներով, մենք գործողությունը պատկերացնում ենք մարդկանց զանգվածայնություն ապահովելով իշխանափոխություն իրականացնելով, որպեսզի անվտանգության խնդիրները լուծենք: Մնացածը դեմագոգիա է: բոլորն այդ տեսակետն ունեն, որ իմպիչմենտի համար զանգվածայնություն է պետք»: