Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Ադրբեջանի կողմից ուժի շարունակական կիրառման հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, հնարավոր է, ստիպված լինի հեռանալ տարածաշրջանից, ինչը մարդասիրական աղետի կհանգեցնի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման մտահոգություն է հայտնել Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող լայնածավալ ագրեսիային։
«Կան հաղորդումներ Լեռնային Ղարաբաղում հրետակոծության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին։ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի շարունակական կիրառումը կարող է հայ բնակչությանը ստիպել լքել տարածաշրջանը, և հումանիտար աղետ կառաջանա։ Նման ողբերգությունից պետք է ամեն գնով խուսափել», - գրված է Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության X-ի միկրոբլոգում։
Գերատեսչությունը հավելել է, որ տարածաշրջանի հայ բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու «ծանր պատասխանատվությունը Բաքվի վրա է»։