| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից, որը ներկայացված է «Որդիների կանչ» ՀԿ ֆեյսբուքյան էջում։
Նա պայքարի ու դիմադրելու կոչ է անում բոլոր արժանապատիվ հայրենակիցներին՝ կանխելու Արցախի կորուստն ու Հայաստանի մասնատումը։
«Արցախի հողը ողողված է մեր որդիների արյամբ, և մենք կյանքի գնով պաշտպանելու ենք մեր հերոս զավակների արյամբ պահած Արցախը և Հայաստանը։ Արցախը թշնամուն նվիրող օտարի հարճը տեղ չի ունենալու մեր պետության ղեկին»,- գրել է Գալեյանը։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը սեպտեմբերի 9-ին կալանավորվել է երկու ամսով։ Նրա դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կամ դրանք ապօրինի իրացնելը) 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
