| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բլոգեր Միկա Բադալյանի մասնակցությամբ այս պահին քննչական գործողություններ են իրականացվում, նա հարցաքննվում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ բլոգեր Միկա Բադալյանն ու Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գեւորգյանը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում։ Քրեական վարույթով այս պահին ձերբակալված է 7 անձ։
Ալեքսանյանը հայտնեց, որ Բադալյանը ձերբակալվել է՝ 72 ժամով՝ զենք զինամթերք ձեռք բերելու, պահելու կասկածանքով, այժմ գտնվում է Սյունիքի մարզային քննչական վարչությունում, որտեղ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվում։
Նշենք, որ լրագրողի ու բլոգերի ձերբակալությունը մեծ արձագանք է գտել ռուսական ԶԼՄ-ներում, թեմային անդրադարձել է նաեւ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը այն որակել է սադրանք։
«Սա նրանց սադրանքն է, որոնք ուզում են փչացնել հարաբերությունները երկու երկրների միջև, Արևմուտքը մեծ գումարներ է ներդրել դրա մեջ», - գրել է Զախարովան թելեգրամի իր ալիքում։
 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ չի հավատում, որ համընդհանուր ազատության կարգախոսներով իշխանության եկած Հայաստանի ղեկավարությունը հետապնդում է լրագրողներին։
Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՌԴ դեսպանատունը` հայտնելով իր մտահոգությունը:
Աղբյուր` Փաստինֆո