ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ազգային արժանապատվության հարցը ներկայումս ձեռք է բերում հատուկ արդիականություն, որը կապված է գլոբալացման գործընթացների ուժեղացման, գործող իշխանության ազգային շահերը ոտնահարելու քաղաքականության հետ:
Փաշինյանի իշխանության անգործության պատճառով մենք կորցրեցինք և շարունակում ենք կորցնել այն, ինչով հպարտանում էինք՝ ազգային արժանապատվությունը: Ամբողջ կյանքում որևէ ասպարեզում չկայացած այսօրվա իշխանավորները ցանկացած գնով փորձում են մեր մեջ մարել ազգային արժանապատվության զգացումը:
Այսօր մենք հասել ենք մի կանգառի, երբ, անտեսելով բոլոր վտանգները, փաշինյանը համառորեն մեզ տանում է այնտեղ, որտեղ ազգային արժանապատվության տեսանկյունից դատարկություն է: Սեփական ձեռքերով քանդելով երկիրը՝ հիմա էլ ցինիզմով ու կեղծիքով շարունակում են ապացուցել, թե՛ ապագա կա…
Դուք երևի մոռացել եք, որ ձեր բախտախնդրության պատճառով մեր երկիր պատերազմ եք բերել և Հայրենիքի մեծ մասը հանձնել թշնամուն:
Մենք միայն մեկ ելք ունենք՝ պայքարել մինչև հաղթանակ։ Սա է մեր նպատակը:
Երբեք ոչինչ և ոչ ոք չի սպանի մեր ազգային արժանապատվությունը:
Միացեք ազգային արժանապատվությունը վերականգնելու այս պայքարին: Պետության և ազգի համար կարևոր այս պահին սերունդները չեն ների չեզոքությունը և անտարբերությունը»: