|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀԱՊԿ ՀՀ մշտական և լիազոր նոր ներկայացուցիչ կնշանավի Փաշինյանի միջնորդությամբ․ այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, նշելով, որ տեղեկություն չունի ՀԱՊԿ ներկայացուցչի նոր թեկնածու արդեն կա թե՝ ոչ։
«Երբ նշանակում լինի, հրամանագիրը ստորագրվի, մեր կայքէջում կտեղադրենք»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով հետ է կանչվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին:
Նա նշնակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նաեւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ: