Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական գերությունից վերադարձած, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի մայրիկը` Սվետլանա Խոջոյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Արսենը գյուղ վերադառնալու ճանապարհին է` հերթական բուժման կուրսը անցնելուց հետո:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանի մոտ ախտորոշվել է փսորիազ:
«Ամսի 24-ին մեզ մոտ մանկապարտեզի բացում եղավ, որին ներկա էր Սերժ Սարգսյանը: Ես մոտեցա նրան և նամակ տվեցի` խնդրելով մի փոքր տարածք հատկացնել Արսենիս, որ կարողանա մենակ մի կառավաթ դնել ու մնալ: Ավել բան չենք ուզում: Բժիշկներն ասում են, որ մեր գյուղի կլիման սուր է և ավելի լավ է, որ այլ տեղում ապրի, որպեսզի էդ հիվանդությունը անցնի էլի: Ասենք թեկուզ Իջևանում լինի, Բերդի տարածաշրջանում»,- ասաց Արսենի մայրիկը:
Նա նշեց նաև, որ հատուկ չի շեշտել`ուզում է հենց Երևանում տուն հատկացվի Արսենին:
«Դե եթե ավելի մոտ լիներ մեր գյուղին, ավելի լավ կլիներ: Ասենք` Իջևանում: Մեր գյուղից Իջևան մեկուկես ժամվա ճանապարհ է, իսկ դեպի Երևան մոտ վեց ժամվա: Նախագահականից մոտ երկու-երեք օր առաջ զանգեցին ինձ ու ասացին, որ 15 օրից կլինի նամակիս պատասխանը»,- տեղեկացրեց Սվետլանա Խոջոյանը: