|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Իրատեսը» գրում է. «Հրազդանի քաղաքապետի ընտրություններին Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր քարոզչական մարտավարություն է առաջարկել իրականացնել. անկախ իրենց «թունդ ընդդիմադիրի» համբավից, ակտիվորեն օգտագործել հետևյալ քաղտեխնոլոգիան` «Սասունը նախագահականից «դաբրո» ունի»:
Ի դեպ, հրազդանցիներն էլ իրենց հերթին խոսում են, որ Նիկոլը կապեր ունի Բաղրամյան 26-ում, իսկ գործող քաղաքապետը չի վայելում իշխանությունների աջակցությունը: Սասուն Միքայելյանն էլ իր հերթին հարցազրույցներում ասում է. «Եթե թողնեն՝ հաղթեմ, անպայման կհաղթեմ»:
ՀՀԿ-ում ժպիտով են վերաբերվում այս ամենին. Սասունը նախորդ ընտրություններին նույն քաղտեխնոլոգիան էր իրականացնում, ավելին` խոսակցություններ կային, որ նա նախկինում ցանկացել է հանդիպել իր հրամանատար, «սարատնիկ» Սերժ Սարգսյանի հետ, որովհետև լավ գիտի, որ անգամ ամենաթունդ ընդդիմադիրները Հայաստանում ի վիճակի չեն սեփական վարկանիշը ամրապնդելու` առանց բարձրագույն իշխանության «ադաբրայմսի»: Ասում են` նույն շարքում էր նաև Նիկոլի հանդիպումը մարզպետի` Սերժ Սարգսյանի հետ փայլուն հարաբերությունների մեջ գտնվող Գագիկ Ծառուկյանի փեսայի հետ»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում