Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արցախում մեր հերոսական ժողովուրդը աննախադեպ դիմադրություն է ցույց տալիս։ Նրանք իրենց սեված երեխային գրկած մերժում են թշնամու առաջարկած սնունդը, հայտարարելով՝ այս պայքարը ինքնորոշման ու արժանապատվության պայքար է։ Այս մասին Ազատության հրապարակում, ի պաշտպանություն Արցախի կազմակերպված հանրահավաքի ընթացքում հայտարարեց Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այս հանրահավաքը սովորական և հերթական հանրահավաք չէ, ունի առաքելություն։ Այսօր հայ ժողովուրդը աշխարհիի տարբեր կողմերում միջազգային հանրությանը, մեր բարեկամ, դաշնակից երկրներին ու մեր թշնամիներին շատ հստակ և ուղիղ ասում է՝ Հայաստանի իշխանությունների մեջտեղ բերած հանձնվելու օրակարգը հայ ժողովրդի օրակարգը չէ, հայ ժողովուրդը մերժում է այդ օրակարգը և պատրաստ է շարունակել պայքարը իր հայրենիքի համար»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ հայ ժողովրդի համազգային ձայնը շատ կարևոր է մեր հետագա քայլերի և գործողությունների համար։
«Սա միայն արցախցու պայքարը չէ, սա հայ ժողովրդի պայքարն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ զորակցություն հայտելով ողջ արցախահայությանը։
Մենք զիջելու ոչինչ չունենք, ստանալու բան ունենք, ասաց Սաղաթելյանը, արձանագրելով, որ թշնամին մեր ինքնիշխան տարածքում է։
Իշխան Սաղաթելյանը նաև անդրադարձավ Շառլ Միշելի երեկվա հայտարարությանը:
«Շառլ Միշելը ասում է, եկել է խիզախ փոխզիջումների ժամանակը, վկայակոչելով նաև երեկվա Ադրբեջանի կողմից էսկալացիան կամ ագրեսիան:
Պարոն Միշել, մենք այլևս զիջելու տեղ չունենք, ստանալու բան ունենք, թշնամին գտնովում է Հայաստանի ինքնիշխան տարածքում հետևաբար հայ ժողովուրդը այլևս զիջելու բան չունի»,- ասել է նա:
Սաղաթելյանը նշեց, որ անհրաժեշտ է հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը Հայաստանում ազգային իշխանություն ձևավորելու համար:
«Պետք է Երևանի փողոցներում ու հրապարակներում ժողովրդի անհաղթահարելի ուժը: Մեր բոլոր քայլերը և գործողությունները ուղղված է լինելու դրան: Ես մի բան կարող եմ ասել, ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում ակտիվ քննարկումներ, ասում եմ մեկ բան, մեր հաջորդ հանդիպումը շատ չի ուշանալու»,- ասաց նա: