Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ-ի օրվան նվիրված ձեռնարկը ավանդույթի համաձայն մեր ժողովրդին հաշվետվություն տալու լավ հնարավորություն է, արժևորելու մեր անցած ճանապարհը, խոսելու մեր բացթողումներից, մեր չարած գործերից, ինչպես նաև գնահատելու ներկա իրավիճակը և անելիքները։ Այս մասին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ՀՅԴ-ի 132-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Դաշնակցության օրը սովորաբար մեր համար եղել է տոնակատարություն, ցավոք այսօր դա այդպես չէ, քանի որ Դաշնակցությունը վիրավոր է, քանի որ հայրենիքը մասնատված է, Արցախի մեծ մասը թշնամու տիրապետության տակ է, իսկ թշնամու զորքերն այսօր արդեն մեր ինքնիշխան տարծքում են։ Հայ ժողովրդի պատմության մեջ սա շատ դժվարին և ճակատագրական փուլ է։ Ես վստահ եմ, որ մենք միասին՝ համահայկական միասնությամբ, կարող ենք դուրս գալ ստեղծված իրավիճակից»։
Նրա խոսքով՝ լիաբանանահայությունը հայկական Սփյուռքի ողնաշարն է։ Լիբանանահայությունը անցնող 30 տարիների ընթացքում իր կայուն աջակցություն է ունեցել Հայաստանի և Արցախի զարգացման գործում, իր մասնակցությունն է ունեցել Արցախի և՛ առաջին, և՛ երկրորդ պատերազմին, իր դերն է ունեցել երկրի սոցիալական, տնտեսական կյանքում։
«Այսօր լիբանանահայությունը ևս դժվարություններ է կրում, երկրի սոցիալական, տնտեսական վիճակը մի շարք խնդիրներ է ստեղծել համայնքի համար։ Ես վստահ եմ, որ դուք այս դժվարությունը ևս հաղթահարելու եք և պատվով դուրս գաք այս իրավիճակից, և շարունակեք ձեր լայն աջակցությունը հայրենիքին։ Հենց այդ գործում մեծ է Դաշնակցության առաքելությունը։ Դաշնակցությունը մեկ անձի կազմակերպություն չէ, ով այլ կերպ է մտածում, նա չի ճանաչում Դաշնակցությանը։ Դաշնակցությունը այլ քաղաքական ուժերի կամ անհատների կողմից առաջնորդվող կազմակերպություն չէ, ով հակառակն է պնդում՝ նա չի ճանաչում Դաշնակցության էությունը։ Դաշնակցությունը աշխարհաքաղաքական կենտրոնների կամ այլ ուժերի ձեռքին խաղալիք չէ, ով այլ կերպ է մտածում՝ նա չի ճանաչում Դաշնակցության հայկականության խորքը և ոգին։ Դաշնակցությունը անցյալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի տեսլական ունեցող ազգային կազմակերպություն է՝ իր ժողովրդի պաշտպանը, իր ժողովրդի զինվորը, և հենց այսօր Դաշնակցությունն ունի այդ առաքելությունը։ Ես հավատում եմ Դաշնակցության առաքելությանը, հայ ժողովրդի բազկին և կամքին։ Ես հավատում են արցախցու ոգուն, և վստահեցնում, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, երբեք չի հայաթափվելու, Հայաստանը երբեք չի թուրքացվելու»,- շեշտեց պատգամավորը։
ՀՅԴ-ական գործիչը վստահ է, որ համահայկական միասնականությամբ, համահայկական դիմադրությամբ, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիսանության վերականգնումով հաղթահարելու ենք այս բոլոր դժվարությունները և կերտենք նոր արշալույս։
«Կե՛ցցե լիբանանահայությունը, կե՛ցցե Արցախը, կե՛ցցե Հայաստանը, կե՛ցցե Սփյուրքը»,- ավելացրեց նա։