Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ավանդույթ է դարձրել ԼՂՀ Անկախության օրը նշել Ազատության հրապրակում: Այսօր եւս Արցախի անկախության, ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՅԴ-ն հրավիրել էր տոնական հանրահավաք-տոնախմբության:
«25 տարի առաջ էլ այս հրապարակը լեցուն էր, ժողովուրդը դուրս էր եկել պայքարի: Այդ ժամանակ նրանք չէին կարող պատկերացնել, թե ինչ է լինելու հետո, ոչ ոք չգիտեր, թե «հետո»-ն ինչ է»,- հանրահավաքում ելույթ ունենալով՝ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Այդ մարդկանցից շատերը, նրա խոսքերով, այսօր չկան` մի մասը զոհվեց պատերազմի դաշտում, մի մասն էլ մահացավ հետագա տարիներին: Նրանց պայքարով, սակայն, հռչակվեց ԼՂՀ-ն:
Ադրբեջանը, Վահան Հովհաննիսյանի խոսքերով, Սովետական Միության փլուզումից հետո ստացավ բազմաթիվ զինամթերք, Ադրբեջանում բնակվում էր 6 միլիոն մարդ, Արցախում՝ 150 հազար, սակայն հայության հավաքական կամքը կարողացավ կոտրել թշնամուն, խլել զինամթերքը: Գլխավոր խնդիրն այժմ, ըստ Վահան Հովհսննիսյանի, ԼՂՀ միջազգային ճանաչումն է, ինչը պետք է հասկանա մեր իշխանությունը: Նա նաեւ չի ընդունում զիջումների մասին տեսակետները. «Մենք Արցախում զիջելու բան չունենք, մենք տարիներ շարունակ լուռ էինք մնում եւ թույլ տվեցինք, որ նորելուկ քաղաքական գործիչները, պետական այրերը արտասահմանում ափեղ-ցփեղ խոսեն զիջումների մասին: Դո՞ւք եք ազատագրել, հայ զինվորն է ազատագրել, եւ նա էլ պետք է ասի, թե որն է լինելու զիջումը՝ խաղաղության դիմաց»: