|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախցի լրագրողը ԱԺ նախագահից հետաքրքրվեց, ինչպե՞ս է Դավիթ Իշխանյանը պատկերացնում իր հարաբերությունները ՀՀ պաշտոնակցի հետ․«Գաղտնիք չէ իմ կուսակցության վերաբերմունքը ՀՀ իշխանություններին և գաղտնիք չէ մեր կուսակցության մոտեցումները մեր պետականությանը։ Ես միշտ էլ կողմ եմ եղել և հիմա էլ կողմ եմ ինստիտուցիոնալ հարաբերություններին և այն հարաբերությունների դաշտը, որ ձևավորված է այսօր Արցախի Հանրապետության ԱԺ-ի եւ ՀՀ ԱԺ-ի միջև անընդունելի է»,-ասաց ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։
Դավիթ Իշխանյանի խոսքով՝ թե հրապարակային և թե ոչ հրապարակային ընդհանուր քննարկումներ ունեցել են ՀՀ ԱԺ-ի հետ։
«Միջխորհրդարանական հարաբերություններն ու համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, անցած 2 տարիներին չկար՝ բավարար չէր։ Այդ ամենը բավարար մակարդակի բարձրացնելու համար Ալեն Սիմոնյանի՝ ինձ շնորհավորելու հանգամանքը առաջին քայլ էր, որ մենք վերականգնենք այդ հարաբերությունները։ Սա չպետք է դիտարկվի անձնական հարաբերությունների կոնտեքստում՝ զուտ ինստիտուցիոնալ։ Արցախի և Հայաստանի միջև հարաբերությունները ոչ միայն ԱԺ-ների մակարդակով, այլ բոլոր գերատոսչությունների մակարդակով պետք է վերականգնել այն քաղաքական հարաբերությունները, ինչ ունեինք»,- նշեց Իշխանյանը։