կարևոր
5113 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-01 13:57
Հասարակություն

Որպես արևմտյան ցանցերում եղած մարդ մի գաղտնիք ասեմ. Հովհաննես Իշխանյան

Որպես արևմտյան ցանցերում եղած մարդ մի գաղտնիք ասեմ. Հովհաննես Իշխանյան

Որպես արևմտյան ցանցերում էղած մարդ մի գաղտնիք ասեմ:

Տեսե՞լ եք երբևէ Սասնա ծռերը քրֆեն Սաքունցին կամ Իոաննիսյանը բողոքի Սասնա ծռերից՝ ասելով, դե էդ տեռորիստներից բան դուրս չի գա:

Կամ Լարա Ահարոնյանը Արամ Սարգսյանին տռաս հանի, իսկ մեդիա նախաձեռնությունների կենտրոնը իրավապաշտպան կազմակերպությունների ցանցին տշի:

Կամ Արման Բաբաջանյանը Լևոն Բարսեղյանի ամլությունից բողոքի: Կամ Գարեգին Միսկարյանը Նարինե Աբգարյանից բողոքի, որ իրա չափ երազել չգիտի:

Չեք տեսել, որտև իրանք բոլորով միահամուռ շարժվում են իրենց նպատակի, իրենց դոնորների երազանքի ուղղությամբ և այդ ճանապարհին իրար զորացնում են:

Իսկ ի՞նչ ա անում ազգային մտածողությունը: Սպասում ա մեկի մոտ մի անհաջողություն լինի կամ ընդհանուրի անհաջողության մեջ իրար են տշում:

Մեկը Հայաքվեին ա թաղում, մեկը Դաշնակցությանը, մյուսը՝ սաղին:

Ինչքան էլ բողոքեք Արևմուտքից, միևնույն ա, նրանց քաղաքական մշակույթում գործում ա իրար զարգացնելու, իրանց խոհանոցը դուրս չհանելու և անընդհատ նոր դեմքեր ու նախաձեռնություններ առաջ բերելու վարքը:

Հենց սա էլ գրավիչն ա, որը ձգում է երիտասարդներին:

Հայ ազգային մտածողությունից իսպառ պիտի վերացվի իրար գցելու, իրար թուլացնելու, իրար նախանձելու խառնվածքը: Ով կլինի այդպիսին, պիտի դադարի կարիեռան, ոչ թե մրցեն քցոցու մեջ ով է լավագույնը նա էլ դառնա առաջնորդ ու այդ մտածողությամբ ապրի ժողովուրդը:

Հովհաննես Իշխանյան

Վավերագրող, ռեժիսոր