Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլլոնան անօրինական ու անբարոյական է որակել Լեռնային Ղարաբաղի հայերին արտագաղթել ստիպելու Ադրբեջանի քաղաքականությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, այս մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Ֆրանսիայում հավատարմագրված դեսպանների համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Խեղդամահ անելու ռազմավարությունը, որի նպատակն է հրահրել հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից, անօրինական է, ինչպես արդեն սահմանել է Միջազգային դատարանը։ Այդ քաղաքականությունը նաև անբարոյական է»,- ասել է Կոլոննան։
Նա նաև նշել է, որ Ֆրանսիան մոբիլիզացնում է ուժերը հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատման։ Կոլլանան նշել է, որ դա թույլ կտա սահմանազատել երկու երկրների սահմանները։
Ֆրանսիայի ԱԳ նախարարի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղությունը նաև հնարավորություն կտա, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապրի իր բնօրրանում և հարգվեն նրանց իրավունքները, մշակույթը և պատմությունը։