|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհին սահմանային անցակետ են տեղադրել: Ըստ Ադրբեջանի լրատվամիջոցների` նման հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրի սահմանապահ ծառայությունը:
Նշենք, որ դա 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության կոպտագույն խախտում է:
Ասել է թե` երկկողմանի անարգել երթեւեկությունը անհապաղ վերականգնելու մասին Հաագայի դատարանի որոշումից հետո Ադրբեջանը ոչ միայն չի կատարում այն, այլ ավելի է խորացնում Արցախի շրջափակումը: