Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է․
«Սեպտեմբերի 2-ի հանրահավաքի մասին։ Ցանցում նայում եմ՝ ահագին քննադատություն կա։ Ամեն մեկը քննադատելու իր պատճառն ու շարժառիթը ունի։ Շատերի մոտ էլ դա պարզապես սովորություն է։ Ու չնայած գործ անելու, դավաճան իշխանություններին հեռացնելու, Արցախը փրկելու և այլ քայլեր անելու մասին մարդկանց պահանջը շատ հասկանալի ու տրամաբանական է, այնուամենայնիվ նրանց այդ ցանկությունն ու սպասվող հանրահավաքն էս գլխից հարամ անելու փորձերը խիստ հակասում են միմյանց։ Շատ պարզ պատճառով՝ այն, որ ցանկալի արդյունք ունենալու համար մեկ գործողությունը բավարար չէ։ Դրա համար շատ գործողություններ են պետք՝ այդ թվում նաև հանրահավաքներ։
Եկեք անկեղծ խոսենք՝ ընդդիմությունն այսօր, մեղմ ասած, երանելի վիճակում չէ։ Բոլորս լավ գիտենք, թե որքան խնդիրներ կան ընդդիմության ներսում, որոնք են այդ խնդիրների պատճառները և որ դրանց մի մասը, ցավոք, լուծելի չեն։ Բայց դրա հետ միասին այնտեղ կազմակերպչական մեծ ռեսուրս կա նաև, որն այս անգամ օգտագործվելու է Արցախի անկախության օրը Արցախի խնդիրներն ամբողջ աշխարհում ևս մեկ անգամ բարձրաձայնելու համար։ Չանե՞ն։ Լռե՞ն։
Աշխարհացունց խոստումներ չեն տալիս, չէ՞։ Ասում են՝ եկեք ազգովի ցույց տանք, որ Արցախի կողքին ենք։ Որ սրտացավ ենք Արցախի մեր հայրենակիցների համար։ Որ չենք կարող անտարբեր մնալ նրանց տառապանքներն։ Դե հիմա ո՞րն է խնդիրը։ Ով համաձայն է, թող գնա։ Ով ոչ՝ ուրեմն կարելի է ուղղակի լռել։ Լավ, ինչքա՞ն կարելի է ամեն բան իրար փնովելու ու քննադատելու առիթ դարձնել։
Սեպտեմբերի 2-ին ես լինելու եմ Ազատության հրապարակում։ Գնալու եմ վերոնշյալ խնդիրների լուծմանն իմ մասնակցությունը բերելու։ Այդ հանրահավաքի օրակարգն ու նպատակները շատ պարզ են և հասկանալի ինձ համար։ Ու սեպտեմբերի 2-ից հետո էլ՝ հենց նոր գործընթացներ սկսվեն, կրկին լինելու եմ հրապարակում։ Ես չեմ կարող ինձ զրկել դավաճանների այս իշխանությանը հեռացնելու գործին մասնակից լինելու հաճույքից»։