Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանի բռնապետը բողոքելով Ֆրանսիայից հայտարարել է, որ այդ երկրի առաջնորդներից, ենթադրաբար ակնարկելով հենց Մակրոնին, ավելի հայ են, քան հայերը...
Ցավոք, բայց դա այդպես է...Այո', Ֆրանսիայի նախագահն ավելի հայ է, քան Նիկոլ Անհողը...
Փաստորեն Ալիևը փաստեց մեր ամենամեծ ողբերգությունը` Հայաստանը ղեկավարում է մեկը, որն ավելի քիչ հայ է, քան երրորդ երկրի ղեկավարը...
Հիշեցմեմ, որ ժամանակին Մակրոնը ֆրանսահայերի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ինքը Նիկոլից շատ է պաշտպանում Հայաստանի և Արցախի շահերը...
Ալիևն այս հայտարարությամբ նաև բացահայտեց, որ Նիկոլը թուրքից թուրք է, քանի որ նա սպասարկելով Ադրբեջանի շահերը կարող է այնպիսի բաներ հնարել հօգուտ Ադրբեջանի, որ Ադրբեջանի որևէ ղեկավարի մտքից չի անցել...»։