|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի շրջափակումը, որը շարունակվում է արդեն 8 ամիս, Լեռնային Ղարաբաղում հանգեցնում է մարդասիրական արտակարգ իրավիճակի, տառապանքի ու զրկանքների։ Այս մասին X (Twitter) իր միկրոբլոգում գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։
«Նա պետք է անհապաղ կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները և դադարեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների փոխադրման և ազատ տեղաշարժի ճանապարհի արգելափակումը», - ասել է Ռոթը, որը նաև հրապարակել է Բաքվին ուղղված ՄԱԿ-ի փորձագետների՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու, կոչը։