|
Փոխարժեքներ
08 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործում է Լաչինի միջանցքի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ադրբեջանական ուժերի կողմից իրականացված մահացու հարձակումները և այս շաբաթվա սկզբին անմեղ հայ ուսանողների նկատմամբ դաժան վերաբերմունքը ևս մեկ ապացույց են, որ Ալիևն օգտագործում է Լաչինի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար։ Ալիևը խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը»: