կարևոր
6460 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-09 20:10
Քաղաքական

Հայաստանը կարող է փրկվել միայն փողոցում․Ռուբեն Հակոբյան

«Մայր Հայաստան» շարժումը Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Դաշինքի կազմում են «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ եւ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը Մանուկ Սուքիասյանի գլխավորությամբ։ Ցուցակը կգլխավորի շարժման համակարգող Անդրանիկ Թեւանյանը։

Նախընտրական շտաբը ղեկավարելու է հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։

«Մենք պայքարի ենք դուրս գալիս ոչ թե մանդատի կամ քաղաքապետի պաշտոնի համար, այլ ամբողջական իշխանափոխության։ Մեր մասնակցությամբ մենք իշխանությանը եւ իրենց արբանյակներին մերժող քաղաքացիներին տալիս ենք ընտրություն։ Իշխանությունը շատ կուզեր, որ իրական ընդդիմադիրները չմասնակցեին ընտրությանը, որ այն անցներ ասֆալտի, վերելակի եւ տրանսպորտի տրամաբանությամբ։ Այո, դա կարեւոր է հարմարավետ կյանքի համար, սակայն ո՞ւմ է պետք, եթե մեր պետականության հարցն է դրված, Արցախի մեր հայրենակիցները կանգնած են աղետալի վիճակի առաջ։ Դաշինքի մասնակիցները պատրաստ են պայքարի, եթե հանրության մեծամասնությունն այդ մանդատը տա դաշինքին»,- հայտարարվեց հիմնադիր հավաքում։