Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը ընդունված, ինչպես ասում են, քաղաքական պրոտոկոլի մասն է , որ ՀՀ ընտրված կամ չընտրված նախագահների առաջին այցը կատարվում է Ռուսաստան. Ազատության հրապարակում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ռուբեն Հակոբյանը:
Այս առումով, նշեց բանախոսը, ինքը մեկ բան հստակ կարող է ասել` ուղղակիորեն կամ անուղղակիորեն երբեմն ասում են, թե կան թեկնածուներ եւ ուժեր, որոնք ավելի ցանկալի են Ռուսաստանի համար` նկատի ունենալով, որ հայ եւ ռուս ժողովուրդները ռազմավարական դաշնակիցներ են, եւ այս կարծիքը նշանակություն ունի:
«Սա շահարկում են, բայց դրսից տղա կանչողներն են շահարկում, նորմալ մարդը սա չի շահարկի»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նա ասաց նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդավայրը նկատի ունենալով, որոշ մարդիկ ներկայացնում են, որ նա արեւմտամետ քաղաքականություն է վարում: Ռուբեն Հակոբյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ ոչ ոք չի ժխտում, այդ թվում` նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ Ռուսաստանը հայ ժողովրդի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է: Բայց շեշտեց նաեւ, որ Ռուսաստանը, լինելով մեր դաշնակիցը, հայ ժողովրդին չպետք է նայի որպես վասալի:
Ռուբեն Հակոբյանը, սեփական փորձը հիշատակելով` երկար տարիներ Ռուսաստանում ղեկավարել է հայկական դիվանագիտական ներկայացուցչություն, նշեց, որ հզոր Հայաստանը շատ ավելի շահեկան է Ռուսաստանի համար, քան այն Հայաստանը, որ այսօր ունենք: