Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի մեկին` երեկոյան, արցախցի մի խումբ մտահոգված մայրեր հավաքվել են Վերածննդի հրապարակում` բարձրաձայնելու Արցախի տևական շրջափակման հետևանքով մայրերի` փոքրիկների խնամքի հետ կապված խնդիրների մասին և ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ` նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդառաջելով մայրերի հորդորին, դահլիճում տեղերի սահմանափակ լինելու պատճառով առանձին խմբերով ընդունել է նրանց, պատասխանել բարձրացված հարցերին։
«Մենք նշել ենք, որ իրավիճակը անելանելի է։ Ամենակարևորը անվտանգության հարցն ենք շեշտել։ Վերջին դեպքի՝ Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո, յուրաքանչյուրս էլ ավելի ենք մտահոգված, որ հաջորդը մեզնից յուրաքանչյուրը կարող է լինել։ Մեր կողմից բարձրացված հարցերին ի պատասխան՝ նախագահը նշել է, որ առաջիկա օրերին զարգացումներ են սպասվում, որից հետո ինքը կտա հուզող հարցերի պատասխանները։ Նա նշեց, որ նամակներ է հղել Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարությանը և սպասում է պատասխանի»,-մեզ հետ զրույցում ասել է հավաքի նախաձեռնողներից Մարիամ Աբրահամյանը։