Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պարզվում է, որ սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ հուլիսի 9-ին, Արցախին նվիրված համերգ է տվել։Սա կատաղացրել է դավաճան-բռնապետիկին և նա ղժղժացել է Սուսան, թյու՛ Սասուն Խաչատրյանի վրա, որ շտապ մի գործ գտնեն ու կալանավորեն Սերգեյ Սմբատյանին։Դե, արդեն Սասուն Խաչատրյանն ու գլխավոր դատաղազուհին գերակատարեցին իրենց ստրկատիրոջ պատվերը, կալանավորելով և Սերգեյ Սմբատյանին և նրա հորը։ Սա աննկատ չի մնա բռնապետիկի կողմից և նա շռայլորեն կվարձատրի իր ստրուկներին։
Մոտավորապես նույնը կատարվեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ։ Մատենադարանի տնօրինությունը իր դահլիճը տրամադրել էր քաղաքական քննարկումների, որտեղ ելույթ էին ունենում ընդդիմադիր գործիչներ։Եվ կիրառելով տարբեր անօրինական հնարքներ, Վահան Տեր-Ղևոնդյանին հեռացրին պաշտոնից։ Կարելի է փաստել, որ առայժմ, շեշտում եմ՝ առայժմ, Վահան Տեր-Ղևոնդյանի բախտը բերել է»։