Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Չես պրծնելու
Ձերբակալվել են Աշոտ Գևորգյանը և Միկա Բադալյանը։ Քննչական կոմիտեի հայտարարությունն ուղղակի մարդու ծիծաղն է բերում։ Պարզ չի՞, որ մշտապես իշխանության ուշադրության տակ գտնվող մարդիկ, զենքեր չէին կրի։ Սա իշխանության հերթական սադրանքն է, ավելի ճիշտ՝ վարչապետ կոչեցյալ բռնապետիկի պատվերը։
Ձերբակալվել է նաև պատերազմում զոհվածի հայր Գարիկ Գալեյանը։Պատկերացնու՞մ եք, ավելի քան մեկ տարի առաջ նա կատարել է վտանգավոր հանցագործություն, բողոքի է դուրս եկել դատախազության առաջ։
Պարզից էլ պարզ է, վարչապետ կոչեցյալը սարսափում է հատկապես զոհերի հարազատներից, քանի որ պատերազմը պայմանավորված էր, հանուն Արցախի հանձնման։ Եվ օտար ուժերի առաջ ստանձնած պարտավորությունը կատարելու համար, դավաճան-վարչապետը զոհաբերեց հազարավոր կյանքեր։Այն զոհերի հարազատները, ովքեր այս գիտակցում են, լցված են խորը վրեժի զգացումով։
ՄԻԵՎՆՈւՅՆՆ Է՝ ՉԵՍ ՊՐԾՆԵԼՈւ։
Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան