Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պահանջել նոր եռակողմ՝ Արցախ-ՌԴ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրում։ Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր հստակ դիրքորոշում է հայտնել ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչը ողջունելի է:
Ակնկալում ենք, որ հասցեական հայտարարությունները պետք է հաջորդիվ ամրագրվեն հետևյալ քայլերով.
- ՀՀ իշխանություններից պահանջել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին հինգ տարիների բանակցային պատմության ողջ փաթեթը;
- Բացառել Արցախի Հանրապետության անունից որևէ փաստաթղթի ստորագրում առանց Արցախի ժողովրդի համաձայնության;
- Հստակեցնել Հայաստանի Հանրապետության հետ ներկա հարաբերությունների կարգավիճակը;
- Կոնկրետացնել Արցախի Հանրապետություն-Ադրբեջանի Հանրապետություն բանակցային ձևաչափի, երրորդ կողմի, մասնակիցների, օրակարգի և վայրի հետ կապված հարցերը;
- Պաշտոնապես հայտարարել «Հայաքվե» նախաձեռնությանը ԱՀ իշխանությունների աջակցության մասին;
- Պահանջել նոր եռակողմ՝ Արցախի Հանրապետություն- Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջանի Հանրապետություն համաձայնագրի ստորագրում;
- Ակտիվացնել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացն այլ երկրների կողմից;
- Բացառել անկումային տրամադրություններին նպաստող քայլերը` արթուն պահելով Ժողովրդի պայքարի ոգին»: