կարևոր
1975 դիտում, 9 ամիս առաջ - 2023-07-06 10:04
Քաղաքական

Ո՞ր կուսակցության ցուցակն է գլխավորելու Վիկտոր Մնացականյանը․ «Փաստ»

Ո՞ր կուսակցության ցուցակն է գլխավորելու Վիկտոր Մնացականյանը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս ապրիլին Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտարարել էր, թե ինքը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին:

«Շուտով կհայտարարվեն Երևանի ավագանու ընտրությունները, և ուզում եմ ինձ և մեր մասնագետների թիմին մաղթեք հաջողություն առաջիկա ընտրություններում, ինչպես նաև մեր սիրասուն Երևանի համար այս կարևոր շրջափուլում մեր համատեղ երազանքներն ու քաղաքաշինական իղձերը կյանքի կոչելու դժվարին, պատասխանատու, բայց նաև անչափ հաճելի գործում», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Մնացականյանը ներկայում բավական ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ է կատարում: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն հայտնի է, թե ինչ քաղաքական ուժի ցուցակ է նա գլխավորելու: Մեր տեղեկություններով, կուսակցությունը կոչվում է «Հաղթանակ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում