կարևոր
1579 դիտում, 9 ամիս առաջ - 2024-10-10 22:28
Քաղաքական

Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վարույթով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել. փաստաբան

Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վարույթով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել. փաստաբան

Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում՝ մեռած վիճակում։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Որևէ մեկին, այդ թվում՝ Ս․Շահրամանյանին նշված վարույթով մեղադրանք չի առաջադրվել։ Քննիչին և հսկող դատախազին հասցեագրված տասնյակ միջնորդություններ մնում են անհետևանք։ Մինչև հիմա պարզ չէ, թե կոնկրետ ինչ փաստական տվյալների հիման վրա է առգրավվել նախագահին սպասարկող ավտոմեքենան։ Թմրանյութերի ապօրինի շրջանառման վարույթն այլևս դուրս է թեմայի շրջանակներից, քանզի նշված վարույթով Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան քննիչի կողմից առգրավվելուց հետո մեկ այլ քննիչ մեկ այլ վարույթով այդ նույն ավտոմեքենան առգրավել է թմրանյութերի գործը քննող քննիչից»,- գրել է նա։

Նա նաեւ հայտնել է, որ Արցախի նախագահի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթն առայժմ շարունակում է մնալ նախաքննության փուլում։

«Այնուամենայնիվ, Ա․Դանիելյանի նկատմամբ քննիչը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշում, ինչի հիման վրա էլ Ա․Դանիելյանն այլևս որևէ հետապնդման չի ենթարկվում»,- գրել է փաստաբանը։