Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Հունիսի 6-ին թմրանյութի հետ կապված մի առավել լուրջ սկանդալ տեղի ունեցավ, քան, կարելի է ասել, մասնավոր հիմնարկում հայտնաբերված կոկաինի սկանդալն էր․ իրավապահներն Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել էին ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի որդուն, որի մեքենայում եղել էր մոտ 240 պարկ թմրանյութ: Նա, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխելիս է եղել Երեւան: Թմրանյութ տեղափոխողը՝ ոչ ավել, ոչ պակաս, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Խաչատուր Կոստանդյանի որդին է, իսկ ընկերը՝ Աճարկուտ գյուղի նախկին գյուղապետի որդին։ Կոստանդյանը նախկինում աշխատել է Տավուշի մարզում՝ որդիների ընկերությունն այնտեղից է գալիս։ ԱԱԾ պաշտոնյայի որդին կալանավորվել է։
Գրավոր հարցում էինք ուղարկել ԱԱԾ՝ պատասխանել հետեւյալ հարցերին․ Խաչատուր Կոստանդյանը շարունակո՞ւմ է պաշտոնավարել ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնում, թե՞ ազատվել է աշխատանքից։ Եթե ազատվել է՝ ի՞նչ հիմքով, ի՞նչ կարգավիճակ ունի։ ԱԱԾ-ում ծառայողական քննություն նշանակվե՞լ է՝ դեպքի հետ կապված։ Հնարավո՞ր է, որ Կոստանդյանի թույլտվությամբ, օժանդակությամբ, նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով է որդին նման արարք կատարել։ ԱԱԾ-ից, սակայն, այս հարցերից որեւէ մեկին չեն պատասխանել՝ գրավոր հայտնելով․
«ՀՀ Ազգային անվտանգության տնօրենին հասցեագրած Ձեր 08.06․2023 թ․ հարցման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նշված դեպքի կապակցությամբ ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ուստի այլ տեղեկություններ հնարավոր չէ տրամադրել»։
Փաստորեն, ԱԱԾ-ն չպատասխանելով՝ հաստատել է այս տեղեկությունը, սակայն անհարմար է զգացել գոնե ասել՝ պաշտոնյան շարունակո՞ւմ է աշխատել համակարգում, թե՞ ոչ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում