կարևոր
4840 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-07 23:16
Քաղաքական

ՀՀ ԶՈՒ-ի դեմ արշավը ներսից են շարունակում. Գեղամ Մանուկյան

ՀՀ ԶՈՒ-ի դեմ արշավը ներսից են շարունակում. Գեղամ Մանուկյան

Այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում բարձրաձայնեցի իշխանականների այդքան քարոզած զինծառայողների ատեստավորման ընթացքում Շիրակի ու Արագածոտնի նախկին մարզպետների ներկայության մասին։ Պաշտպանության փոխնախարարը փորձեց բացատրել, թե կազմվել է հանձնաժողով, որի անդամ են նրանք, իբրեւ ի պաշտոնե ՀՀ վարչապետի օգնականներ։ Բայց երկու օր շարունակ ՊՆ մամուլի ծառայությունը համառորեն, ծառայամտորեն հատուկ տարածում է այս երկու անձանց լուսանկարները, շարք կամ զգաստ կանգնած զինվորականների ներկայությամբ։ https://mil.am/hy/news/11537

Հապա նայեք այս երկու լուսանկարները։ Զինվորականները, որ որոշել են Հայրենիքի պաշտպանությանը նվիրվել, ու համաձայնվել ատեստավորման կամավոր մասնակցել (որի շնորհիվ միայն այս իշխանությունների կարծիքով ավելի շատ կարող են ավելի բարձր վարձատրվել), կրակային քննություն հանձնում են, մեկ գլամուռ շապիկով ինչ որ մի տիկնոջ «գոռ» հայացքի, կամ էլ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ կողք-կողքի հավասար կանգնած փողկապավոր, սպորտային գլխարկով հակառուսական ցույցերից հայտնի մեկի ներկայությամբ։ Սա է հենց մեր զինված ուժերի հեղինակազրկումը, «կռտումը», անվտանգության խաթարումը, բանակի հեղինակազրկումը։

Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր