|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 429.12 |
| RUB | ⚊ | ₽ 5.0629 |
| GBP | ⚊ | £ 496.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.37 |
«Բացի «Զինուժ» ծրագրից և առանձին փոքր դրվագներից՝ չկա ԶՈՒ հեղինակության բարձրացման հասարակական գործողություններ»,- այս մասին ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Երբ որ առավոտից գիշեր փառատոններ՝ չստիկով ճանճ սատկացնելու կամ ձվածեղի փառատոններ են անում, Զինված ուժերի և Հայոց բանակի ստեղծման օրը սահմանափակվում են միայն նախագահականում պարգևատրման արարողություններով, բայց հասարակությունը դրանից տեղյակ չէ: Մեր բանակի նկատմամաբ ամեն անզգույշ արտահայտություն բանակի հեղինակազրկման փորձ է»,- նշեց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութւոմ։