կարևոր
3319 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-20 13:53
Քաղաքական

«Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի». հանրահավաք Կոռնիձորում

«Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի». հանրահավաք Կոռնիձորում

Այսօր, մայիսի 20-ին Կոռնիձորում մեկնարկեց Կամավորական շարժում» ՀԿ նախաձեռնած բազմահազարանոց հանրահավաքը, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից եւ Երեւանից ժամանած քաղաքացիներ, քաղաքական- հասարակական գործիչներ:

Հանրահավաքը մեկնարկեց ՀԱԵ Սյունյաց թեմի հոգեւորականների օրհնությամբ եւ Տերունական աղոթքով:

Ելույթներ ունեցան Սիսական գնդի հրամանատար Աշոտ Միանասյանը («Աշոտ երկաթ»), ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսյանը, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը,ՀՅԴ քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը։

Նշենք, որ նույն պահին Արցախում նույնպես երթ եւ հանրահավաք է տեղի ունեցել՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքի: Արցախցիները՝ Ստեփանակերտի Զինվորական Պանթեոնից քայլերթով շարժվելեն դեպի Արցախը Մայր Հայաստանին կապող ավտոճանապարհի Զառին բաղ կոչվող տեղամաս։