Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում այսօր, մայիսի 28-ին տեղի է ունեցել հանրահավաք եւ երթ՝ ի աջակցություն «Դիմադրություն» շարժման։
Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ. «Հանուն Արցախի զարթնիր լաո»: Նրանք երթ են անցկացրել՝ վանկարկելով՝ «Միություն, պայքար, հաղթանակ»:
«Կեղծ խաղաղության անվան տակ, իրավունքի և անվտանգության լղոզված թեզերով ոչ մեկին թույլ չենք տալու մեր հազարավոր զոհերի արյան գնով պահած հայրենիքը նորից բռնակցել Ադրբեջանին»,-հայտարարել է Արցախի խորհրդարանի պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։
Նա հայտնեց, որ Հայաստանում արժանապատիվ քաղաքացիները փողոց են դուրս եկել մերժելու «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» արտահայտությունից խուսափող իշխանություններին, Արցախի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող իշխանություններին․ հերոսական Մարտունուց իրենց բռունցքներն են պարզում ի աջակցություն Ֆրանսիայի հրապարակում պայքարի ելածներին և կոչ են անում ողջ հայությանը՝ Արցախին մենակ չթողնել, չհրաժարվել մեր դարավոր պայքարից: