կարևոր
640 դիտում, 18 ժամ առաջ - 2025-01-13 20:22
Քաղաքական

Տիրան Խաչատրյանն առնչություն չունի մեղսագրվող արարքի հետ, նրա կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան

Տիրան Խաչատրյանն առնչություն չունի մեղսագրվող արարքի հետ, նրա կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Արմեն Անդրիկյանը։

Նրա փոխանցմամբ՝ դատարանը կալանավորման որոշմամբ մեկ հիմք է մատնանշել՝ խոչընդոտման ռիսկը, որը չի կարող առկա լինել այն դեպքում, երբ նախաքննությունը գրեթե 5 տարի է, ինչ ընթանում է։ Հիմնավոր կասկածը, պաշտպանի դիտարկմամբ, ևս բացակայում է, Տիրան Խաչատրյանն առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ, սակայն, նկատի ունենալով, որ պաշտպանության կողմը կաշկանդված է նախաքննական և ռազմական գաղտնիքի ռեժիմով, այդ առումով մանրամասներ հայտնելուց պաշտպանը զերծ մնաց։

Հիշեցնենք, որ հունվարի 4-ին ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տիրան Խաչատրյանը։ Տիրան Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Աղբյուր` Փաստինֆո