|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իրանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններն սկսել են կառուցել նոր սերնդի ավիակիր: Նման հայտարարություն է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Այսօր մեզ համար գլխավոր ծրագրերից մեկն ավիակրի կառուցումն է, որն աշխարհում նմանը չի ունենա: Այն կկարողանա տեղավորել ոչ միայն ինքնաթիռներ, այլև հրթիռակիր նավակներ», - մեջբերել է Թանգսիրիի խոսքը Tasnim գործակալությունը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը նաև նշել է նավաշինության ոլորտում, մասնավորապես՝ «Շահիդ Ռուդակի» և «Շահիդ Մահդավի» նավերի կառուցման գործում Իրանի հարուստ փորձը։
«Շահիդ Մահդավի» բազմանպատակ մարտանավը ծառայության է անցել ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերում այս տարվա մարտին: Այն ունի «Աշուրա» և «Թարեք» դասի մարտական հրթիռակիր նավակներ՝ բարձր մանևրայնությամբ, ինչպես նաև 10-ից 180 կմ հեռահարությամբ հրթիռների արձակման 99 կայանքներ, տարբեր անօդաչու թռչող սարքեր, արդի հակահրթիռային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ համակարգեր: