Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը փորձարկում է իր նոր սերնդի IR-9 ցենտրիֆուգները: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
«[Ուրանի] հարստացման առաջընթացներից մեկը IR-9 ցենտրիֆուգի մեխանիկական փորձարկումների մեկնարկն է»,- ISNA- ին տված հարցազրույցում ասել է Բեհրուզ Քամալվանդին:
Նրա խոսքով՝ IR-9 ցենտրիֆուգի արտադրողականությունը կարող է 50 ЕРР (աշխատանքային տարանջատման միավորներ) լինել՝ ուրանի իզոտոպների տարանջատման համար անհրաժեշտ աշխատանքի ստանդարտ չափ:
IR-8 ցենտրիֆուգների արտադրողականությունը, որոնք ներկայումս շահագործման մեջ են երկրում, հասնում է 24 ЕРР-ի է հասնում:
Քամալվանդին ասել է նաեւ, որ ուրբաթ (ապրիլի 9-ին)՝ Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրը, երկիրը միջուկային արդյունաբերության ոլորտում 133 ձեռքբերում կներկայացնի: Նրա խոսքով՝ 133 ձեռքբերումներից 40 վերաբերում է ուրանի հարստացմանը, այդ թվում՝ ցենտրիֆուգները եւ հարստացման սարքավորումները:
Ավելին, քվանտային, լազերային, միջուկային բժշկության եւ ուրանի հարստացման ոլորտներում 12 նախագիծ կգործարկվի նույն օրը նախագահ Հասան Ռոհանիի կողմից: