ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է հրապարակային մրցույթ՝ ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների ընտրության նպատակով: Մրցույթի տեքստը տեղադրված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թղթադրամների էսքիզների ընտրության նպատակով անցկացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետև` ՀՀ ԿԲ) հայտարարում է հրապարակային մրցույթ`
1. 1000 դրամ 2. 2000 դրամ 3. 5000 դրամ 4. 10000 դրամ 5. 20000 դրամ 6. 50000 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների էսքիզների ընտրության համար:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԲ` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի 6 հասցեով: Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017 թ. սեպտեմբերի 15-ը, ժամը 17։00:
Մրցույթի հայտերի բացման օրն ու ժամն է 2017 թ. սեպտեմբերի 19-ը, ժամը 16։00: Մրցույթի արդյունքների ամփոփման օրն ու ժամն է 2017 թ. հոկտեմբերի 6-ը, ժամը 16։00: Մրցույթին մասնակցելու հրապարակային ծանուցումը տեղադրված է ՀՀ ԿԲ ինտերնետային կայքում (www.cba.am): Մրցույթին մասնակցելու ծանուցումը, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ ԿԲ Դրամաշրջանառության վարչություն: